Իրանական ISNA գործակալությունը որոշակի մանրամասներ է հայտնել իրանա-ամերիկյան բանակցությունների մասին։ Հաղորդվում է, որ երկու կողմից պատվիրակությունները կգլխավորեն Աբբաս Արաղչին և Սթիվ Ուիթքոֆֆը։ Բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան առաջիկա օրերին։
Հաշվի առնելով Արաղչիի՝ ուրբաթ օրը Թուրքիա կատարած այցը և բանակցություններ վարելու՝ Անկարայի ջանքերը, հնարավոր է, որ խորհրդակցությունները տեղի ունենան Թուրքիայում։
Այս շրջանակներում հնարավոր է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույնպես մասնակցի բանակցություններին։
Բանակցությունները հյուրընկալելու վերաբերյալ քննարկվում են նաև տարածաշրջանի որոշ այլ երկրների անուններ։ Թուրքիայից բացի, բանակցությունների վերաբերյալ դիվանագիտական ջանքեր են գործադրել նաև Կատարը և Եգիպտոսը։
