Կրեմլը հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկիի միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում

Քաղաքականություն

02.02.2026 | 15:55

Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Զելենսկին առաջարկում է շփումներ, Պուտինը նշել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Սա մեր դիրքորոշումն է մնում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը քննարկում է երկու նախագահների միջև չեզոք տարածքում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Պեսկովը Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում անվանել է «բավականին հետևողական»։

«Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար։ Աշխատանքները շարունակվում են աշխատանքային խմբերի միջոցով։ Մենք ողջունում ենք սա և պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը՝ Ուկրաինայում կարգավորման շահերից ելնելով»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment