https://arm.sputniknews.ru/20260202/hnaravvor-e-irann-u-amnn-banakcutjunner-sksen-arajika-orerin-zlm-98315017.html
Հնարավոր է` Իրանն ու ԱՄՆ–ն բանակցություններ սկսեն առաջիկա օրերին. ԶԼՄ
Հնարավոր է` Իրանն ու ԱՄՆ–ն բանակցություններ սկսեն առաջիկա օրերին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իրանի արտգործնախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի մակարդակով: 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T15:46+0400
2026-02-02T15:46+0400
2026-02-02T15:47+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
աբբաս արաղչի
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ սկսեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։Ըստ նույն աղբույրի` ճշգրիտ վայրը և օրը դեռ որոշված չեն, բայց բանակցությունները կարող են տեղի ունենալ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի մակարդակով:ԱՄՆ–ի հետ լարվածության ֆոնին Իրանի բանակը զորավարժություններ կանցկացնիԱվելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, աբբաս արաղչի, սթիվեն ուիտկոֆ
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իրանի արտգործնախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի մակարդակով:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ սկսեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող են բանակցություններ սկսել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ», – ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ նույն աղբույրի` ճշգրիտ վայրը և օրը դեռ որոշված չեն, բայց բանակցությունները կարող են տեղի ունենալ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի մակարդակով:
Ավելի վաղ «Axios»–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են հաջորդ շաբաթ Անկարայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։