«Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել․ նոր քննություն կկազմակերպվի․ ԿԳՄՍՆ

Հասարակություն

02.02.2026 | 15:46

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ նոր քննություն կկազմակերպվի։

«2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան:

Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Leave a Comment