Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ Փաշինյանն ու Ալիևը արժանացել են եղբայրության «Զայեդ» մրցանակին.
Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանացել է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։