Պուտինը պատրաստվում է քաոս տարածել Եվրոպայում. Էստոնիայի ԱԳ նախարար

Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայում ցանկացած
հրադադար ագրեսիան դեպի Եվրոպա վերաուղղորդելու համար՝ ներգրավելով հարյուր հազարավոր
նախկին զինվորականների հիբրիդային պատերազմ վարելու համար։ Այս մասին The
Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար
Մարգուս Ցախկնան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
պատրաստվում է «հազարավոր հանցագործների ուղարկել՝ ամբողջ Եվրոպայով մեկ քաոս տարածելու»,
այդ թվում՝ նախկին բանտարկյալների և քրեական անցյալ ունեցող անձանց, որոնք մասնակցել
են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին։

Էստոնիայի ԱԳ նախարարը ԵՄ երկրներին կոչ է արել Շենգենյան
գոտի մուտք գործելու լիակատար արգելք սահմանել այն ռուս զինվորների համար, որոնք մասնակցել
են Ուկրաինայի դեմ պատերազմին, ինչպես նաև էմբարգո դնել աշխատանքային վիզաների և բնակության
թույլտվությունների վրա։ Նա նաև դիմել է Մեծ Բրիտանիային՝ առաջարկելով միանալ նման
միջոցների համակարգմանը։

Ցախկնան ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայություններն
արդեն իսկ ներգրավում են այդ անձանց դիվերսիաների և եվրոպական երկրների տարածքում հարձակումների
մեջ։

Ըստ Էստոնիայի դիվանագիտական ​​նոտայում մեջբերված
գնահատականների՝ Ուկրաինայի դեմ պատերազմին կարող է մասնակցած լինել մինչև 1,5 միլիոն
ՌԴ քաղաքացի, որոնցից մոտավորապես 640 հազարը մնում է ծառայության մեջ։ Ընդ որում,
մինչև 180 հազար բանտարկյալ ուղղակիորեն հավաքագրվել է ռուսական կալանավայրերից։

Ցախկնան զգուշացրել է, որ այդ անձինք իրենցից ներկայացնում
են «շատ անակնկալ և լուրջ սպառնալիք Եվրոպայի անվտանգության համար»՝ ունենալով մարտական
​​փորձ և հանցավոր անցյալ։

 

 

Leave a Comment