Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 2-ին ընդունել է պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհան։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը, կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը։ Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած […]