«Անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում առկա է եղել տեխնիկական խոտան». ԳԹԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել. «Սույն թվականի հունվարի 31-ի Անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում առկա էր տեխնիկական խոտան, որի պատճառով քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա:
     Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքին, կարող են մասնակցել մարտի 1-ին կազմակերպվելիք Անգլերեն առարկայի նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից: Կպահպանվի բարձր միավորը:
     Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:
     Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Leave a Comment