2 փետրվարի 2026 – 13:10 AMT
PanARMENIAN.Net – Իրանի իշխանությունները պահանջել են ԵՄ երկրների ռազմական կցորդներից անհապաղ լքել երկրի տարածքը։ Այդ մասին հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ալիռեզա Սալիմին։
«Եվրոպական երկրների ռազմական կցորդները, տեղակայված դեսպանատներում, պետք է հնարավորինս արագ լքեն երկիրը՝ նրանք ահաբեկիչներ են: Թույլ տալ ահաբեկիչներին մնալ երկրում, կհակասի գործող օրենսդրությանը»,-ասել է Սալիմին, հայտնում է «Վեստի Կավկազան»:
Իրանի արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ այս կարգադրությունը պետք է կատարվի նույն օրը։
Այս քայլը Թեհրանի պատասխանն է այն որոշմանը, որով Եվրամիությունն ահաբեկչական է ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իրանը, ի պատասխան, ահաբեկչական է հռչակել ԵՄ երկրների զինված ուժերը։
ԵՄ արտաքին գործերի նախարարներն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։
«Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր սեփական քաղաքացիներին, գնում է դեպի իր սեփական փլուզումը»,- գրել է Կալասը: