
Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարել:
Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել EDGE Medical ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP2000 ռոբոտիկ վիրաբուժական համակարգ:
Վիրահատությունն իրականացվել է հունվարի 28-ին: Պացիենտի մոտ հեռացվել է շագանակագեղձը: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ է պայմանավորված եղել ռոբոտիկ վիրաբուժական համակարգով առաջին անգամ վիրահատելու մասնագետների որոշումը:
Վիրահատությունն անցել է հաջող:
Մանրամասները՝ տեսանյութում