ԵՄ-ն պլանավորում է Գրենլանդիային հատկացնել 150 միլիոն եվրո. լրատվամիջոցներ

Եվրամիությունը նախատեսում է Գրենլանդիային հատկացնել 150 միլիոն եվրո ընթացիկ ֆինանսական ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի կողմից Եվրախորհրդարանին ուղղված հունվարի 26-ի նամակին։

Ինչպես ընդգծում է հրատարակությունը, ԵՄ-ն Գրենլանդիային հատկացրել է ավելի քան 500 միլիոն եվրո հաջորդ երկարաժամկետ բյուջեում, որը սկսվում է 2028 թվականից: Այս գումարը կրկնակի ավելի է, քան կղզում դաշինքի ներկայիս ծախսերը:

«ԵՄ-ն նախատեսում է ընթացիկ ժամանակահատվածում հատկացնել ևս 150 միլիոն եվրո՝ օգտագործելով բյուջեում առկա «պահուստը»,- նշվում է հրատարակության հոդվածում։

Leave a Comment