Արա Աբրահամյանի որդին ամուսնանում է իսլամ ընդունած ռուս մոդել Ամինա Ռեշետովայի հետ. ԶԼՄ-ներ

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝
միլիարդատեր Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավ Աբրահամյանը, ամուսնանում է ռուս մոդել
Անաստասիա Ռեշետովայի հետ՝ հայտնի որպես Ամինա Ռեշետովա։

2014-ից 2020 թվականներին
Անաստասիա Ռեշետովան հարաբերությունների մեջ է եղել ռուս ռեփեր Թիմուր Յունուսովի
(Տիմատի) հետ, որից 2019 թվականի հոկտեմբերի 16-ին որդի է ունեցել, որին անվանել են
Ռատմիր  (անունը տրվել է ի պատիվ Տիմատիի զոհված
ընկերոջ)։ 2020 թվականին Անաստասիան իսլամ է ընդունել (նա պաշտոնապես հաստատել է դա
2021 թվականին) և դարձել Ամինա Ռեշետովա։

 

Leave a Comment