Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր



ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:



Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:


Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment