Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև․ 2-6 աստիճանով կտաքանա

Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև․ 2-6 աստիճանով կտաքանա

2 փետրվարի 2026 – 12:31 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 2-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Փետրվարի 2-ի առավոտյան ժամերին հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 2-4-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։

Փետրվարի 5-6-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment