
Փենթագոնը Մերձավոր Արևելք է ուղարկել F-35A Lightning II հինգերորդ սերնդի վեց կործանիչներից և E/A-18G Growler էլեկտրոնային պայքարի վեց ինքնաթիռներից բաղկացած խմբեր, հաղորդում է ItaMilRadar-ը։
Ամերիկյան ինքնաթիռները հանգստյան օրերին անդրատլանտյան թռիչք են իրականացրել լիցքավորող ինքնաթիռների աջակցությամբ՝ միջանկյալ վայրէջքներով Ազորյան կղզիներում և Իսպանիայում, այնուհետև շարունակել են թռիչքը դեպի Մերձավոր Արևելք:
Ենթադրվում է, որ ավիացիոն խմբերն այժմ տեղակայված են Հորդանանի Մուվաֆաք Սալթի բազայում:
Անցած շաբաթ ԱՄՆ-ն Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայում նաև տեղակայել է RC-135V/W Rivet Joint ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ և E-11A BACN ինքնաթիռ, որը նախատեսված է Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» բազայում մարտական գործողությունների պայմաններում զորքերի կապն ապահովելու համար:
Բացի այդ, Մերձավոր Արևելքի դիրքերում ներկայում տեղակայված են Patriot զենիթահրթիռային համակարգեր և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ամերիկյան ռազմական գործողության դեպքում իրանական հնարավոր հակագրոհներից պաշտպանվելու համար։