2021թ․–ի կեսերից ի վեր ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում եղել է դեկտեմբերին, ՀԲ

2021թ․–ի կեսերից ի վեր ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում եղել է դեկտեմբերին, ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը։

«Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ հասցնելով 6,50%-ի, ինչը տարվա ընթացքում տոկոսադրույքի երկրորդ նվազեցումն էր փետրվարից հետո և ամենացածր մակարդակը 2021 թվականի կեսերից ի վեր», — նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում։

ՀՀ ԿԲ խորհուրդը 2023 թվականի հունիսից անընդմեջ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն՝ աստիճանաբար 10,75%-ից հասցնելով 6,75%-ի 2025 թվականի փետրվարին։ Դեկտեմբերի 16-ին կարգավորողը նվազեցրել է տոկոսադրույքը ևս 0,25%-ով՝ մինչև 6,5%, ինչը, ըստ ԿԲ հաղորդագրության, պայմանավորված է գնաճի դանդաղմամբ և դրա մոտեցմամբ թիրախային միջակայքին։

Leave a Comment