ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

Քաղաքականություն

02.02.2026 | 11:25

ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։

Նրա տեղեկացմամբ՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մասնավոր տուն է  հրդեհվել, որը մասամբ փլուզվել է հրդեհի հետևանքով։ Փլատակների մեջ հայտնաբերվել է երկու մարդու մարմին։

Գլադկովը հավելել է, որ մեկ այլ անօդաչու թռչող սարք, որը պայթել է, կոտրել է երեք բազմաբնակարան շենքերի տասից ավելի բնակարանների պատուհանները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելգորոդի, Ռոստովի, Աստրախանի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում, գիշերը ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք է խոցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment