https://arm.sputniknews.ru/20260202/tpavvorich-ardjunqner-shhki-glkhavvor-qartugharn-ampvopel-e-2025-tvakany-98298552.html
Տպավորիչ արդյունքներ. ՇՀԿ–ի գլխավոր քարտուղարն ամփոփել է 2025 թվականը
Տպավորիչ արդյունքներ. ՇՀԿ–ի գլխավոր քարտուղարն ամփոփել է 2025 թվականը
Sputnik Արմենիա
Չինաստանը «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ–ն գործողության մեջ» կարգախոսի ներքո շուրջ 190 միջոցառում է անցկացրել գործընկերների հետ։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T10:29+0400
2026-02-02T10:29+0400
2026-02-02T10:30+0400
շհկ
չինաստան
նուրլան երմեկբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1b/85157642_0:81:2773:1641_1920x0_80_0_0_a12398afbcbbf70219067f1b1a1ba29f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Անցյալ տարին Շանհայի համագործակցության կազմակերպության համար նշանակալի էր, նկատելի հաջողություններ են ձեռք բերվել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։Նրա խոսքով՝ Չինաստանը «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ–ն գործողության մեջ» կարգախոսի ներքո շուրջ 190 տարբեր միջոցառում է անցկացրել գործընկերների հետ։Չինաստանի նախագահության գագաթնակետը դարձել է 2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թիենծինի գագաթնաժողովը, որին մասնակցել են 24 պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչի արդյունքում այն դարձել է ՇՀԿ-ի պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը։ՇՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է` արդյունքում 24 փաստաթուղթ է ընդունվել և 66 նախաձեռնություն ներկայացվել, ինչն ամուր հիմք է դրել կազմակերպության զարգացման հաջորդ փուլ անցնելու համար։ՇՀԿ-ի երկրները կշարունակեն հուսալի ֆինանսական ենթակառուցվածքներ ձևավորել․ ՄիշուստինՄիևնույն ժամանակ նա նշել է` կարևորը ոչ թե բարձր մակարդակի մասնակիցների և ընդունված փաստաթղթերի թիվն էր, այլ գագաթնաժողովի արդյունավետությունը։ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:Իրանը ՇՀԿ երկրներին համատեղ ռազմական արտադրություն է առաջարկել
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1b/85157642_42:0:2773:2048_1920x0_80_0_0_37d11a68cc4a5195a64058753c7556bb.jpg.webp
շհկ, չինաստան, նուրլան երմեկբաև
շհկ, չինաստան, նուրլան երմեկբաև
Չինաստանը «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ–ն գործողության մեջ» կարգախոսի ներքո շուրջ 190 միջոցառում է անցկացրել գործընկերների հետ։
«2025 թվականը հիրավի նշանակալի դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության համար, նշանավորվեց տպավորիչ արդյունքներով։ Նկատելի հաջողություններ ձեռք բերվեցին փոխգործակցության առանցքային ոլորտներում՝ քաղաքականություն, անվտանգություն, տնտեսություն, մշակույթ և մարդասիրական համագործակցություն։ Դա բոլոր անդամ պետությունների ջանքերի և 2024-2025 թվականներին կազմակերպությունում Չինաստանի նախագահության աշխատանքի արդյունքն է», – ասել է Երմեկբաևը։
Նրա խոսքով՝ Չինաստանը «Շանհայի ոգու խթանում. ՇՀԿ–ն գործողության մեջ» կարգախոսի ներքո շուրջ 190 տարբեր միջոցառում է անցկացրել գործընկերների հետ։
Չինաստանի նախագահության գագաթնակետը դարձել է 2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Թիենծինի գագաթնաժողովը, որին մասնակցել են 24 պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչի արդյունքում այն դարձել է ՇՀԿ-ի պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը։
ՇՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է` արդյունքում 24 փաստաթուղթ է ընդունվել և 66 նախաձեռնություն ներկայացվել, ինչն ամուր հիմք է դրել կազմակերպության զարգացման հաջորդ փուլ անցնելու համար։
Միևնույն ժամանակ նա նշել է` կարևորը ոչ թե բարձր մակարդակի մասնակիցների և ընդունված փաստաթղթերի թիվն էր, այլ գագաթնաժողովի արդյունավետությունը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: