2 փետրվարի 2026 – 10:20 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 1-ին Ադրբեջանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։
Բալաջարի կայարանից ուղարկվել է 25 վագոն՝ ընդհանուր 1 746 տոննա հացահատիկով, հայտնում է Minval.az-ը:
Նշվում է, որ այս տարանցիկ փոխադրումների սկզբից ի վեր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 285 վագոն հացահատիկ՝ մոտ 19,900 տոննա։
2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին նույն երթուղով Հայաստան էր հասել 1000 տոննա ղազախական ցորենը։