https://arm.sputniknews.ru/20260202/nrnadzvor-tanvogh-nvor-tshanaparhi-shinararutjuny-kavartvi-martin-98296853.html
Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի մարտին
Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի մարտին
Sputnik Արմենիա
2025 թվականի մայիսին իշխանությունները և կապալառուն հայտարարել էին, որ նախատեսում են մինչև դեկտեմբերի վերջ ավարտել ճանապարհի շինարարությունը։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T09:49+0400
2026-02-02T09:49+0400
2026-02-02T09:49+0400
հայաստան
սյունիք
նռնաձոր
ճանապարհ
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89292124_0:64:1600:964_1920x0_80_0_0_f0d8ea3cb61111593533a0dffd7598da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Սյունիքի հարավում գտնվող Շվանիձոր-Նռնաձոր հողային ճանապարհի շինարարությունը ավարտին կհասցվի մարտին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։2025 թվականի մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ Նռնաձոր գյուղ տանող նոր (հողային) ճանապարհը նախատեսվում է կառուցել մինչև 2025 թվականի ավարտը։ Հետագայում նախատեսվում է ասֆալտապատել 8.5 կիլոմետրանոց ճանապարհը։ Նախագծի արժեքը 2.5 մլրդ դրամ է: «ԱՄՎ Պարտներ» կապալառու ընկերության ղեկավար Արմեն Մինասյանն էլ հայտարարել էր, որ իրենք մտադիր են ճանապարհի կառուցումն ավարտել մինչև դեկտեմբերի վերջ։Նշենք, որ Նռնաձոր տանող գործող ճանապարհն անցնում է նախկին երկաթուղու ճանապարհով և գտնվում է ոչ բարվոք վիճակում։
սյունիք
նռնաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89292124_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9a83d1d43f322b5fb685a8bd90a00598.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, նռնաձոր, ճանապարհ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
հայաստան, սյունիք, նռնաձոր, ճանապարհ, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
Բաժանորդագրվել
2025 թվականի մայիսին իշխանությունները և կապալառուն հայտարարել էին, որ նախատեսում են մինչև դեկտեմբերի վերջ ավարտել ճանապարհի շինարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Սյունիքի հարավում գտնվող Շվանիձոր-Նռնաձոր հողային ճանապարհի շինարարությունը ավարտին կհասցվի մարտին։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Գործող պայմանագրի համաձայն՝ ճանապարհի շինարարության առաջին փուլը (հողային և արհեստական կառույցների կառուցում) նախատեսվում է ավարտել 2026 թվականի մարտի 9-ին։ Երկրորդ փուլի համար շինարարական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել», – ասված է նախարարության պատասխանում։
2025 թվականի մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ Նռնաձոր գյուղ տանող նոր (հողային) ճանապարհը նախատեսվում է կառուցել մինչև 2025 թվականի ավարտը։ Հետագայում նախատեսվում է ասֆալտապատել 8.5 կիլոմետրանոց ճանապարհը։ Նախագծի արժեքը 2.5 մլրդ դրամ է: «ԱՄՎ Պարտներ» կապալառու ընկերության ղեկավար Արմեն Մինասյանն էլ հայտարարել էր, որ իրենք մտադիր են ճանապարհի կառուցումն ավարտել մինչև դեկտեմբերի վերջ։
Նշենք, որ Նռնաձոր տանող գործող ճանապարհն անցնում է նախկին երկաթուղու ճանապարհով և գտնվում է ոչ բարվոք վիճակում։