ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում։

«Հարգելի՛ գործատուներ,

Տեղեկացնում ենք, որ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․

տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,

տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,

ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,

կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,

ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,

համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment