Գավառի և Գորիսի տարածաշրջաններում ժամը 9:00-ի դրությամբ բուք է, հայտնում է ՀՀ ճանապարհային դեպարտամենտը: ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ բուք է նաև Ջամշլու-Ծիլքար և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
