ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսից սկսած երկու տարով կփակի Վաշինգտոնի Քենեդիի անվան կատարողական արվեստի կենտրոնը (Kennedy Center)։ Պատճառը շինարարական աշխատանքներն են։
Թրամփը իր հայտարարությունը տարածել է սոցիալական ցանցում։ Այն հրապարակվել է առաջատար կատարողների, երաժիշտների և խմբերի կողմից կենտրոնի միջոցառումների չեղարկման ալիքի ֆոնին։
Առաջարկը հայտարարվել է «Melania» վավերագրական ֆիլմի պրեմիերայից օրեր անց, որը ցուցադրվել էր կենտրոնում։ Թրամփը նշել է, որ որոշումը պետք է հաստատի Քենեդիի կենտրոնի խորհուրդը, որի կազմում հիմնականում իր նշանակած անձինք են։ Ինքը՝ Թրամփը, նախագահում է կենտրոնի խնամակալների խորհուրդը։
«Այս կարևոր որոշումը, որը հիմնված է բազմաթիվ բարձր հարգված փորձագետների կարծիքի վրա, կվերափոխի հոգնած, փչացած և քայքայված կենտրոնը, որը տարիներ շարունակ վատ վիճակում է եղել ինչպես ֆինանսական, այնպես էլ կառուցվածքային առումով, և կդարձնի այն արվեստի, երաժշտության և զվարճանքի համաշխարհային կարգի կեանտրոն», – նշել է Թրամփը իր գրառման մեջ։
