
Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրապետության վարչապետի մակարդակով կազմակերպված միջոցառումը իրականացվում է Տիգրան Ժամկոչյանի երգի ներքո, նույն օրն իմանում ենք, որ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։
Ես չեմ մեղադրում այլևս այս իշխանություններին, որովհետև բարոյալքված հասարակության հետ միշտ էլ այսպես են վարվում, իսկ թշնամուն վերջնական հաղթանակի համար պարզապես պետք է խորացնել բարոյալքումը»։
Աղբյուրը` Վարդուհի Սարգսյան