ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ Մայամիում կայացած բանակցություններն արդյունավետ են եղել։
ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Մայամի, նա այս մասին տեղեկացրել էր սոցիալական ցանցերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: