Մարիշը խոստովանել է, որ պատերազմն իրենց արկածախնդրության հետևանքով է եղել, քանի որ եթե ՔՊ-ն իսկապես այդքան անվախ է, ապա պետք է որ քաղաքական կամք ցուցաբերվեր ու պատերազմը կանխվեր՝անկախ ամեն ինչից: Բայց եթե նույնիսկ կար դիմադրություն, ինչպես պնդել է Մարիշը, ապա ՔՊ-ն պարտավոր էր իր լեգիտիմությունը ճիշտ ուղղությամբ կապիտալիզացնել հատկապես մի դեպքում, երբ ակնհայտ էր, որ Հայաստանը պատերազմում միայնակ է մնալու. բարձր լեգիտիմությունը քաղաքականության մեջ հենց այն գործիքն է, որով կարելի է դիմակայել հասարակական դիմադրությանը և իրականացնել բարդ, բայց անհրաժեշտ քայլեր, ինչը չարվեց:
Իրականում պատերազմի գնալու վերաբերյալ որոշումը կայացվեց քաղաքական հաշվարկի հետևանքով, որի մասին շատ լավ հայտարարություն է արել Նազարյան Լենան Հ1-ով՝ խոստովանելով, որ վախենում էին, որ իրենց դավաճան կասեն: Հետո թեման սկսեց ավելի անկեղծորեն արծարծել Նիկոլը՝ հստակեցնելով, որ պատերազմի գնացին ու այն ռուսական կողմի առաջարկով չընդհատեցին, որպեսզի Հայաստանի վզից կտրեին ռուսական թոկը, իսկ այն կտրելու ձևը մեր վզին թուրքկան թոկը կապելն է, ինչպես հայտնի է: Այսինքն՝ գնացին պատերազմի ու պարտության, որպեսզի մեր վզին թուրքական թոկ գցեն, որպեսզի բավարարվեն Նիկոլի արևմտյան տերերը, որպեսզի նրան վերարտադրվելու շանս ընձեռեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: