Միացյալ Նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր են Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության դեմ: Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ Մինեապոլիսում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և այլ քաղաքներում։
Լոս Անջելեսում ցուցարարները շրջափակել են Մաքսային ծառայության կենտրոնը, բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաներին զուգահեռ գործադուլ և դասադուլ է սկսվել Կոլորադոյում և Արիզոնայում: