ՆԳՆ-ն որոնում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանին, ով դպրոցից տուն չի վերադարձել – Armenia Today

ՆԳՆ-ն որոնում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանին, ով դպրոցից տուն չի վերադարձել։

Գերատեսչությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում է ստացվել, որ 2009 թվականին ծնված Խնկիկյանը հունվարի 30-ին դուրս է եկել Հրաչյա Ներսիսյան փողոցում գտնվող դպրոցից և տուն չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Leave a Comment