https://arm.sputniknews.ru/20260131/episkvopvosnery-tsanucagrer-en-stacel-vorpes-meghadrjal-qk-nerkajanalu-hamar-pastaban-98276451.html
Եպիսկոպոսները ծանուցագրեր են ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար. փաստաբան
Եպիսկոպոսները ծանուցագրեր են ստացել որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար. փաստաբան
Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանի խոսքով՝ նման քայլի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T14:16+0400
2026-01-31T14:16+0400
2026-01-31T14:20+0400
հայաստան
եպիսկոպոսաց ժողով
եպիսկոպոս
ծանուցագիր
արա զոհրաբյան
մեղադրյալ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_84d9b1fc1f2bf3b5d3b732b1e551bbc1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:Նա նշել է, որ ծանուցագրերը հանձնվում են որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:Փաստաբանն ընդգծել է, որ ՔԿ-ի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում:Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ավելի վաղ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_38fe0f6c6e28e4cd13216f7b371cbd06.jpg.webp
հայաստան, եպիսկոպոսաց ժողով, եպիսկոպոս, ծանուցագիր, արա զոհրաբյան, մեղադրյալ, հհ քննչական կոմիտե
հայաստան, եպիսկոպոսաց ժողով, եպիսկոպոս, ծանուցագիր, արա զոհրաբյան, մեղադրյալ, հհ քննչական կոմիտե
Արա Զոհրաբյանի խոսքով՝ նման քայլի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։
Նա նշել է, որ ծանուցագրերը հանձնվում են որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:
«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարումը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը»,- գրել է Զոհրաբյանը:
Փաստաբանն ընդգծել է, որ ՔԿ-ի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում: