«ռեԱրմենիա»-ն սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումը

31 Հունվարի, 2026

 

AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։

Ընկերությունը 670,000 ԱՄՆ դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025թ. նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար:

Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment