Ինչպե՞ս է հնարավոր, որ սերմացու փնտրող, վարող-ցանող ու վաճառող գյուղացու գործը դառնա միայն վարուցանքը: Այսինքն ամբողջ սեզոն աշխատած գյուղացին մեկ էլ չմտածի ապրանքն իրացնելու, դրա ձգձգման դեպքում պահման հատուկ պայմաններ ստեղծելու մասին: Այդպիսի նախագիծ ունի բարերար Սամվել Կարապետյանը: Նրա առաջարկած տնտեսական 5 քայլերից մեկը բերքի երաշխավորված մթերման մասին է: