Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշում է՝ կանանց գեղեցկությունը պահպանելու համար դրսում ձյուն մաքրելն ավելի լավ է, քան ցանկացած կոսմետիկ միջոց։ Միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար «Պլանար» ԲԲԸ այցելության ժամանակ Լուկաշենկոն զրուցել է կին աշխատակիցների հետ և խորհուրդներ տվել։
«Գեղեցկության համար լավագույն մեղրը թիակ վերցնելն ու ձյունը մաքրելն է։ Հավատացեք ինձ, դա լավագույն միջոցն է»,- ասել է նախագահը։
Մանրամասները՝ «Пул Первого» թելեգրամյան ալիքում։