71 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան: Այս մասին հայտնել է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ամերիկացի դերասանուհին առավել հայտնի է «Տանը մենակ» (1990) և «Տանը մենակ 2. Նյու Յորքում կորածը» (1992) ֆիլմերում Քևինի մոր դերով:
TMZ-ի փոխանցմամբ՝ Օ’Հարան մահացել է հունվարի 30-ին։ Մահվան պատճառը դեռևս անհայտ է։
Քեթրինը Օ՚Հարան նկարահանվել է կատակերգություններում և հեռուստասերիալներում։ Նա նկարահանվել է «Բիթլջուս»,« Բիթլջուս 2», «Շիթի առվակը» և «Լավագույնը շոուում» ֆիլմերում, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում։