
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պաշտոնյայի այցի մասին նախախես չէր հայտարարվել, հաղորդում է «ՌԻա Նովոստի»-ն։
Լարիջանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի հիմնական թեմաներն էին երկկողմ համագործակցության ամրապնդումը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։