https://arm.sputniknews.ru/20260130/rusakan-razmakan-artadranqy-2025-in-matakararvel-e-ashkharhi-aveli-qan-30-erkir-putin-98269821.html
Ռուսական ռազմական արտադրանքը 2025-ին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր. Պուտին
Ռուսական ռազմական արտադրանքը 2025-ին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսական ռազմական նշանակության արտադրանքը 2025 թվականին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր: 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T23:12+0400
2026-01-30T23:12+0400
2026-01-30T23:12+0400
տեսանյութեր
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98269149_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0b1b013450241de3c717d2e2c51af6da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ և ԱՊՀ գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններ են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում:Պուտինը նշել է, որ ռուսական ռազմական նշանակության արտադրանքը 2025 թվականին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր:«Նշեմ, որ անցած ժամանակահատվածում ռազմատեխնիկական համագործակցության համակարգը շարունակել է գործել բարդ պայմաններում: Պահպանվել և նույնիսկ աճել է արևմտյան երկրների կողմից մեր գործընկերների նկատմամբ գործադրվող ճնշումը՝ Ռուսաստանի հետ նրանց գործարար կապերը դանդաղեցնելու և արգելափակելու նպատակով: Սակայն, չնայած այս բոլոր փորձերին, մեր արտահանման պայմանագրերը, ընդհանուր առմամբ, կայուն կերպով կատարվել են»,-ասել է Պուտինը:ՌԴ առաջնորդը նաև հայտարարել է, որ Մոսկվան հիմքեր է ստեղծել, որոնք թույլ են տալիս ընդլայնել ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների տեսականին և աշխարհագրությունը:
2026
Լուրեր
am_HY
Путин на заседании комиссии по вопросам военно-технического сотрудничества
Sputnik Արմենիա
Несмотря на давление запада, российская продукция экспортировалась более чем в 30 стран мира, а выручка превысила $15 млрд, отметил президент.
2026-01-30T23:12+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98269149_240:0:1680:1080_1920x0_80_0_0_2d1b5aa383ec0fcbbf763033463036c8.jpg.webp
տեսանյութեր, վլադիմիր պուտին, ռուսաստան, видео
տեսանյութեր, վլադիմիր պուտին, ռուսաստան, видео
Ռուսական ռազմական նշանակության արտադրանքը 2025 թվականին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ և ԱՊՀ գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններ են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում:
«Օրակարգի մյուս հարցերի թվում է ռազմատեխնիկական համագործակցության՝ մեր երկրի համար ռազմավարական ուղղությունների զարգացումը, և, առաջին հերթին, ԱՊՀ և ՀԱՊԿ գործընկերների հետ: Սա առաջնահերթ խնդիրներից մեկն է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման, Եվրասիայում կայունության և անվտանգության ապահովման համար»,-ասել է նա:
Պուտինը նշել է, որ ռուսական ռազմական նշանակության արտադրանքը 2025 թվականին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր:
«Նշեմ, որ անցած ժամանակահատվածում ռազմատեխնիկական համագործակցության համակարգը շարունակել է գործել բարդ պայմաններում: Պահպանվել և նույնիսկ աճել է արևմտյան երկրների կողմից մեր գործընկերների նկատմամբ գործադրվող ճնշումը՝ Ռուսաստանի հետ նրանց գործարար կապերը դանդաղեցնելու և արգելափակելու նպատակով: Սակայն, չնայած այս բոլոր փորձերին, մեր արտահանման պայմանագրերը, ընդհանուր առմամբ, կայուն կերպով կատարվել են»,-ասել է Պուտինը:
ՌԴ առաջնորդը նաև հայտարարել է, որ Մոսկվան հիմքեր է ստեղծել, որոնք թույլ են տալիս ընդլայնել ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների տեսականին և աշխարհագրությունը: