Անվճար էխոյով չեն տպավորվում խեղճացած թոշակառուները. պոլիկլինիկա են կանչում իշխանությանը

Միլիարդավոր դրամների պարգևավճարներ ստացած իշխանավորները, կարծես, ամեն կերպ փորձում են արդարարանալ ու տպավորություն ստեղծել, թե Փաշինյանն ու թիմը հոգ են տանում նաև թոշակառուների մասին: Մի քանի ՔՊ-ականներ օրեր շարունակ ռիլեր են հրապարակում, մարդկանց «սիրելի ու հարգելի քաղաքացի» անվանում ու առողջության ապահովագրության համակարգի ներդրումը ներկայացնում, որպես թոշակի բարձրացման այլընտանք: Նույնն այսօր արել է Փաշինյանը: Բայց ՔՊ-ականներին, կարծես, չի հաջողվում լռեցնել մարդկանց բողոքի ձայնը:

 

Leave a Comment