Ալեքսանդր Ադաբաշյանն արժանացել է հատուկ մրցանակի ռուսական կինեմատոգրաֆում ավանդի համար

https://arm.sputniknews.ru/20260130/aleqsandr-adabashjann-arzhanacel-e-hatuk-mrcanaki-rusakan-kinematvografum-avandi-hamar-98268645.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2340/09/23400950_191:0:2922:2048_1920x0_80_0_0_3d469daac25c882bb3e88590f906caac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մրցանակ, ռուսաստան, կինո, ալեքսանդր ադաբաշյան, «ոսկե արծիվ» մրցանակ

մրցանակ, ռուսաստան, կինո, ալեքսանդր ադաբաշյան, «ոսկե արծիվ» մրցանակ

Բաժանորդագրվել

«Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ընթանում է Մոսկվայում:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ ռուսական կինեմատոգրաֆում իր ավանդի համար հատուկ մրցանակի է արժանացել ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան և կինոդրամատուրգ Ալեքսանդր Ադաբաշյանը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարկ համարեցին ինձ հանձնել այս մրցանակը, և ասել, որ իմ վաստակն այս հարցում բավականին հարաբերական է, քանի որ իմ բազմաթիվ դերասանական մասնագիտությունները շատ լավ վարպետների մոտ որպես աշակերտ աշխատելու հետևանք են»,-մրցանակը ստանալիս ասել է Ադաբաշյանը:

Ալեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում: 1970-ականներից սկսել է համագործակցել ռեժիսոր Նիկիտա Միխալկովի հետ, նրանք միասին նկարահանել են ռուսական կինոյի դասական դարձած ժապավեններ. դրանց թվում են՝ «Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ՝ յուրային» (1974) և «Սիրո ստրկուհին» (1975) ֆիլմերը, որտեղ Ադաբաշյանն աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար», «Հինգ երեկո», «Մի քանի օր Օբլոմովի կյանքից», «Սև աչեր» ֆիլմերում նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ:

«Ոսկե արծիվ» մրցանակը սահմանել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան 2002 թվականին:

Leave a Comment