Որտեղ է թաքնված Պապիկյանի հրամանի «շան գլուխը»․ նախատեսում են արգելել հոգևորականների մուտքը ԶՈւ


Հասարակություն


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգեւոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը՝ նշելով, թե որոշումը հրապարակում է «տարընթերցումներից զերծ մնալու նպատակով»։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«ՀՀ Պաշտպանության նախախարի հրամանով սույն թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելակն Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախախարության համակարգում։
Քննարկվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամաբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական զոինվորական պաշտոնների ստեղծումը, որոնց համար պարտադիր պայման պետք է լինի Հայաստանյայաց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արձակած հրամանի 3-րդ կետի 3-րդ ենթակետի տրամաբանությունն այն է, որ գնդերեցների համար Զինված Ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, և այս «հոգևոր ծառայության աշխատակիցներ» կարող են լինել նաև ոչ հոգևորական անձինք, որի համար պարտադիր պայման է ընդամենը հոգևոր կրթություն ստանալը, օրինակ՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած լինելը։

Այսպիսով, նրանց մեջ կարող են լինել նաև ոչ հոգևորականները, ինչպես նաև կարգալույծ քահանաները։ Սույն որոշմամբ փորձում է արվում Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի նվիրապետական կարգի ներքո հոգևոր ծառայություն մատուցած անձանց մուտքը արգելել զինված ուժերի համակարգ։

 


Leave a Comment