Փաշինյանի ու ՔՊ-ի Արցախն ուրացած, Արարատն ուրացող ու ատող իշխանությունը հերթական թշնամական քայլն է կատարել Հայ առաքելական եկեղեցու դեմ, միաժամանակ՝ թշնամաբար ոտնահարելով զինվորական ծառայության մեջ գտնվող հազարավոր հայերի կրոնական իրավունքները:
Այսպես. ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրում է․
«Քանի որ շատերիցդ զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում,թե ինչո՞ւ այլևս Սուրբ Պատարագներ չեն մատուցվելու Կանազի հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ուզում եմ պարզաբանել։ Պաշտպանության նախարարի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը»։