https://arm.sputniknews.ru/20260130/papikjany-chegharkel-e-garegin-1-ini-ev-vazgen-sargsjani-hamategh-nakhadzernutjuny-manukjan-98265342.html
Պապիկյանը չեղարկել է Գարեգին 1-ինի և Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությունը. Մանուկյան
Պապիկյանը չեղարկել է Գարեգին 1-ինի և Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությունը. Մանուկյան
Sputnik Արմենիա
Փետրվարի 1–ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայություն, բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T19:35+0400
2026-01-30T19:35+0400
2026-01-30T19:43+0400
գեղամ մանուկյան
զինված ուժեր
բանակ
գնդերեց
սուրեն պապիկյան
վազգեն սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96899602_0:0:1600:901_1920x0_80_0_0_c3b546449e47d61eba49e388772bcf80.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իշխանությունները հասկացան, որ չեն կարողանում ճնշել ՀՀ զինված ուժերում ծառայող գնդերեցներին և նրանց հանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դե , ուստի որոշել են, որ զինված ուժերին այլևս հոգևոր ծառայություն պետք չէ։ Պաշտպանության նախարարության որոշման մասին ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Այսօր` ավելի վաղ, Sputnik Արմենիան գրել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։Նա շեշտել է, որ Զինված ուժերում ծառայող գնդերեցները միշտ եղել են զինվորի կողքին, զոհվել են մարտական գործողություններում, անհետ կորել են։«Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնք իրենց ուսադիրների վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեցներին, բայց որևէ մեկը չդավաճանեց վեհափառին, Հայ առաքելական եկեղեցուն, այնպես, ինչպես պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել։ Վերջին շրջանում շատ էր մտահոգությունը, որ գնդերեցների ինստիտուտը համակարգը վերանալու է»,–ասել է Մանուկյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96899602_65:0:1488:1067_1920x0_80_0_0_edb90d111fcc17db9ae7a44badae9c61.jpg.webp
գեղամ մանուկյան, զինված ուժեր, բանակ, գնդերեց, սուրեն պապիկյան, վազգեն սարգսյան
գեղամ մանուկյան, զինված ուժեր, բանակ, գնդերեց, սուրեն պապիկյան, վազգեն սարգսյան
Փետրվարի 1–ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայություն, բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ։
«Մի պահ պատկերացրեք` Սուրեն Պապիկյանի որոշմամբ չեղարկվել է հանգուցյալ Գարեգին 1–ին վեհափառի և սպարապետ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությունը։ Փետրվարի 1–ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայություն, բոլորը պետք է դառնան ուղղակի զինվորականներ… Սա եկեղեցու դեմ փոքրոգի, տմարդի, աղանդավոր, թշնամի արշավ է»,–ասել է Մանուկյանը։
Նա շեշտել է, որ Զինված ուժերում ծառայող գնդերեցները միշտ եղել են զինվորի կողքին, զոհվել են մարտական գործողություններում, անհետ կորել են։
«Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը տեսան, որ այս շաբաթներին զինվորականները, որոնք իրենց ուսադիրների վրա թքած ունեին, հայրենիքի վրա թքած ունեին, փորձում էին ճնշել գնդերեցներին, բայց որևէ մեկը չդավաճանեց վեհափառին, Հայ առաքելական եկեղեցուն, այնպես, ինչպես պատերազմի դաշտում հայրենիքը չեն դավաճանել։ Վերջին շրջանում շատ էր մտահոգությունը, որ գնդերեցների ինստիտուտը համակարգը վերանալու է»,–ասել է Մանուկյանը։