Այսօր առավոտյան գնդերեցները գնացել են իրենց զորամասեր ու այս որոշումը դրվել է իրենց սեղաններին։ Այս մասին NEWS.am–ին ասաց Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվՏեր Պսակ քահանա Մկրտչյանը։
«Միակողմանի լուծարվել է կառույցը։ 2000 թվականի որոշում է եղել, ու միակողմանի լուծարվել է, Մայր Աթոռի հետ որեւէ քննարկում չի եղել։ Թե ինչ ձեւաչափով է լինելու ծառայությունը, պարզ չէ, հստակ է, որ հոգեւոր առաջնորդությունը լուծարվում է։ Սա հակաեկեղեցական արշավի մի մասն է, որովհետեւ հոգեւոր առաջնորդությունը կայացած կառույց էր։ Պաշտպանության նախարարությունում բոլորը կփաստեն, թե գնդերեցներն ինչ մեծ օգուտ ու ծառայություն են բերել»,– ասել է Տեր Պսակը։