Goal.com․ Չեմպիոնների լիգայի ֆավորիտները | Factor.TV

Goal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Լիգայի փուլի ավարտից հետո։

Չեմպիոնության գլխավոր թեկնածուն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալն» է։ Լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի 8 խաղում տարել էր նույնքան հաղթանակ ու 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճել առաջին տեղով։

Ֆավորիտների եռյակում են նաև Մյունխենի «Բավարիան» ու անգլիական «Լիվերպուլը»։

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները` ըստ Goal.com-ի

1․ «Արսենալ» (Անգլիա)

2․ «Բավարիա» (Գերմանիա)

3․ «Լիվերպուլ» (Անգլիա)

4․ «Բարսելոնա» (Իսպանիա)

5․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

6․ ՊՍԺ (Ֆրանսիա)

7․ «Չելսի» (Անգլիա)

8․ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

9․ «Տոտենհեմ» (Անգլիա)

10․ «Սպորտինգ» (Պորտուգալիա)

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում 1-8-րդ տեղ գրաված ակումբները պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչից, իսկ 9-24-րդ տեղերի թիմերը նվաճել են անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։ Լավագույն ութնյակում են «Արսենալը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», Լիսաբոնի «Սպորտինգը» և «Մանչեսթեր Սիթին»։  

Leave a Comment