Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման պահից մինչ օր 25 պացիենտ ստացել է ռադիոթերապևտիկ բուժում շուրջ 1մլն. դրամ ընդհանուր արժողությամբ,
130 պացիենտի մատուցվել է ՀՇ և ՄՌՏ հետազոտություն, ավելի քան 50 պացիենտի մատուցվել է վիրաբուժական ծառայություն, որը վճարովի կարժենար 300 հազարից 1մլն դրամ։
Այս ծառայություները մինչև ապահովագրության ներդրումը վճարովի ծառայություններ են եղել։
Ցուցանիշներ ըստ ԲԿ-ների
Էրեբունի ԲԿ
Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի իմպլ./ռեիմպլ DR երկխոռոչանի սարքերով 3 դեպք (32 տարեկան, 54 տարեկան, 70 տարեկան) յուրաքանչյուրը` 3 մլն 900 000 դրամ
Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ 1 միկրոկաթետրի, 1 միկրոպարույրի կամ 1 օնիքսի արժեքը) 67 տարեկան, 2 մլն 400 000 դրամ։
Սրտի ռիթմը վարող սարքերի իմպլ./ռեիմպլ DR երկխոռոչանի սարքերով 42 տարեկան 1 մլն 600 000 դրամ։
Աղեստամոքսային տրակտի ռեկոնստրուկտիվ, հաստ աղիքի, ստոծանու ճողվածքների վիրահատություններ լապարոսկոպիկ եղանակով, անաէրոբ ինֆեկցիաների վիրահատական բուժում (2 և ավելի անատոմիական շրջան), 68 տարեկան, 1,508,905 դրամ։
Լրացուցիչ անցուղիների աբլացիա 43 տարեկան 1,200,000 դրամ։
Լրացուցիչ անցուղիների աբլացիա 77 տարեկան 1,200,000 դրամ։
Լրացուցիչ անցուղիների աբլացիա 71 տարեկան 1,200,000 դրամ։
Կոլոստոմայի փակում՝ ուռուցքբանական վիրահատությունների հետո (ուռուցքաբանական), 66 տարեկան , 1,126,133 դրամ։
Նորք Մարաշ ԲԿ
Հունվարի 15-25-ը
65+ 4 պացիենտի աորտոկորոնար շունտավորում՝ յուրաքանչյուրը՝ 2 420 000։
3-րդ կարգ 1 պացիենտի աորտոկորոնար շունտավորում՝ 2 420 000։
3-րդ կարգ և 65+ 1 պացիենտի աորտոկորոնար շունտավորում՝ 2 420 000։
3-րդ կարգ և 65+ 4 պացիենտի երկխոռոչանի կարդիովերտեր դեֆիբրիլյատոր՝ յուրաքանչյուրը 3 900 000։
65+ 1 պացիենտի երկխոռոչանի կարդիովերտեր դեֆիբրիլյատոր՝ 3 900 000։
65+ 2 պացիենտի երկխոռոչանի ռիմթավար՝ յուրաքանչյուրը 1 600 000։
3-րդ կարգ և 65+ 3 պացիենտի փորոքները վերասինխրոնիզացնող կարդիովերտեր դեֆիբրիլյատոր` յուրաքանչյուրը 4 600 000։
65+ 1 պացիենտի աբլացիա՝ 1 200 000։
3-րդ կարգ 1 պացիենտի աբլացիա՝ 1 200 000։
3-րդ կարգ 1 պացիենտի նախասրտային միջնապատի դեֆեկտի գործիքային փակում՝ 2 500 000։
3-րդ կարգ և 65+ 1 պացիենտի վերել աորտայի անևրիզմայի և սրտի 1 փականի պրոթեզավորում՝ 4 070 000։
200+ 1 պացիենտի վերել աորտայի անևրիզմայի պրոթեզավորում՝ 3 430 000։
65+ 1 պացիենտի սրտի 1 փականի պրոթեզավորում՝ 3 230 000։
Միքայելյան հիվանդանոց
1. «70 տարեկան», ստամոքսի մասնահատում, գինը՝ 1.266.800
2. «77 տարեկան», խթաղու մասնահատում բերանակցմամբ՝ ուռուցքների դեպքում, գինը 1.041.887
3. «71 տարեկան», ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, գինը՝ 1.660.300
Հերացի թիվ 1 հիվանդանոցայկին համալիր
22/01/2026-29/01/2026 ժամանակահատվածի ստենտավորում և կորոնարոգրաֆիա հետազոտություն է կատարվել է 15 հիվանդի, որոնցից
1. Կորոնարոգրաֆիա – 6 հիվանդ
2. 1 ստենտով ստենտավորված – 3 հիվանդ
3. 2 ստենտով ստենտավորված – 4 հիվանդ
4. 3 ստենտով ստենտավորված – 2 հիվանդ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
76 դիտում