Ռուս բլոգեր և մոդել, 30-ամյա Անաստասիա Ռեշետովան, որը նախկինում երկար տարիներ հարաբերությունների մեջ էր ռուս ռեփեր Տիմատիի հետ և նրանից որդի ունի, պատրաստվում է ամուսնանալ Վլադիսլավ Աբրահամյանի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդու հետ, գրել է Super.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Ռեշետովան սոցիալական ցանցերում հրապարակել էր լուսանկար՝ նշանադրության մատանիով, սակայն չէր նշել, թե ով է իր ընտրյալը։
Նշվում է, որ Աբրահամյանի 33-ամյա որդու մասին հրապարակային դաշտում քիչ տեղեկություններ կան։ Աղբյուրների տվյալներով՝ նա Մոսկվայի մերձակայքում գտնվող Բարվիխա էլիտար բնակավայրում շքեղ առանձնատուն ունի, իսկ նրա նախասիրությունների թվում են ձիասպորտը և մարտարվեստները։
Ռեշետովան իր անձնական կյանքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս և պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել ո՛չ ամուսնության, ո՛չ էլ ապագա ամուսնու ինքնության հարցով։
