Չեմպիոնների լիգա․ «Ինտերն» ու «Ռեալն» իմացան մրցակիցներին

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Իտալական «Ինտերը» 1/8 եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած պորտուգալական «Բենֆիկան»։

Այս փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 17-ին ու 18-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆի զույգերը

«Մոնակո» – ՊՍԺ

«Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ»

«Ղարաբաղ» – «Նյուքասլ»

«Բուդե-Գլիմտ» – «Ինտեր»

«Գալաթասարայ» – «Յուվենտուս»

«Բորուսիա Դորտմունդ» – «Ատալանտա»

«Բրյուգե» – «Աթլետիկո»

«Օլիմպիակոս» – «Բայեր»

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում 1-8-րդ տեղ գրաված ակումբները նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ 9-24-րդ տեղերի թիմերը պայքարը շարունակում են անցումային փլեյ-օֆֆում։ Լավագույն ութնյակում են «Արսենալը» (Անգլիա), «Բավարիան» (Գերմանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Չելսին» (Անգլիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա) և «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա)։

Leave a Comment