Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև հանդիպման


Միջազգային


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ հրավիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու Կիևում։

«Ես հրապարակայնորեն հրավիրում եմ նրան, եթե նա որոշի, իհարկե։ Բայց եթե ինչ-որ մեկը չի ցանկանում հանդիպել, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարող դա ուղղակիորեն ասել, ապա այդ հրավերները անկախ ամեն ինչից Մոսկվային արվում են», – ասաց Զելենսկին։

Ավելի վաղ Կրեմլը, մեկնաբանելով Կիևի հայտարարությունները Զելենսկու անձնական հանդիպման պատրաստակամության մասին, հայտարարել էր, որ նման բանակցություններ հնարավոր են միայն Մոսկվայում։


Leave a Comment