https://arm.sputniknews.ru/20260130/vortegh-en-grancvel-amenashat-snndajin-tunavvorumnery-parzabanum-e-satm-ghekavary-98248670.html
Որտե՞ղ են գրանցվել ամենաշատ սննդային թունավորումները․ պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը
Որտե՞ղ են գրանցվել ամենաշատ սննդային թունավորումները․ պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը
Sputnik Արմենիա
Թունավորման հիմնական դեպքերը գրանցվել են հանրապետության հանրային սննդի օբյեկտներում։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T13:34+0400
2026-01-30T13:34+0400
2026-01-30T13:34+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
շաուրմա
թունավորում
սնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63756117_0:87:1601:987_1920x0_80_0_0_3b746511c85efd58e6c843418d426e02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ-ում ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է թունավորման 21 դեպք, որոնց մեծ մասը`հանրային սննդի օբյեկտներում։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։Նշենք, որ նախորդ տարվա միայն 5 ամսում սննդային թունավորման 77 դեպք էր գրանցվել, որից 14-ը պայմանավորված բոտուլիզմով, 2–ը` ստաֆիլակոկով, 5-ը` այլ մանրէային չճշտված սննդով, իսկ 56-ը` սնկերով։Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ այսուհետ թունավորումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը լինելու է HACCP (Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ) համակարգի ներդրումը, որը 2026 թվականից կլինի տեսչական մարմնում։Խոսելով արտադրական գործունեությունների կասեցումների վերաբերյալ՝ Պետրոսյանը շեշտեց՝ այդ առումով աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ 200 որոշում է նախորդ տարի կազմվել, որից 131-ն արդեն վերացվել է։ Մնացածը տարվա ավարտին ընթացքի մեջ էին։ Շեշտեց՝ այդ կասեցումներից 101-ը եղել է ոչ պլանային ստուգումների ու մշտադիտարկումների արդյունքում։ Կասեցումների աճը պայմանավորված է նաև քաղաքացիներից ստացված բողոքներով, ինչն ուրախացնում է Պետրոսյանին։Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Երևանի Կոմիտասի պողոտայում ԱՁ Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի կետերից մեկում սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։ Բոլորը սեպտեմբերի 15-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էին տեղափոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63756117_18:0:1442:1068_1920x0_80_0_0_429411a45f8f62882f86f19865269058.jpg.webp
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), շաուրմա, թունավորում, սնունդ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), շաուրմա, թունավորում, սնունդ
Թունավորման հիմնական դեպքերը գրանցվել են հանրապետության հանրային սննդի օբյեկտներում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ-ում ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է թունավորման 21 դեպք, որոնց մեծ մասը`հանրային սննդի օբյեկտներում։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Սննդային թունավորումները մեր գլխավոր մտագոհություններից են։ 2025 թվականին արձանագրվել է թունավորվան 21 դեպք, ինչից տուժել է 64 մարդ։ Հիմնական դեպքերը գրանցվել են հանրային սննդի օբյեկտներում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, խաչաձև աղտոտվածության պատճառով։ Ամենաշատ տուժածները եղել են շաուրմայանոցներից մեկում՝ թունավորվել է 12 մարդ։ Մնացած բոլոր տեղերում թունավորվել է 1-2 հոգի»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ այսուհետ թունավորումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը լինելու է HACCP (Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ) համակարգի ներդրումը, որը 2026 թվականից կլինի տեսչական մարմնում։
Խոսելով արտադրական գործունեությունների կասեցումների վերաբերյալ՝ Պետրոսյանը շեշտեց՝ այդ առումով աճ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ 200 որոշում է նախորդ տարի կազմվել, որից 131-ն արդեն վերացվել է։ Մնացածը տարվա ավարտին ընթացքի մեջ էին։ Շեշտեց՝ այդ կասեցումներից 101-ը եղել է ոչ պլանային ստուգումների ու մշտադիտարկումների արդյունքում։ Կասեցումների աճը պայմանավորված է նաև քաղաքացիներից ստացված բողոքներով, ինչն ուրախացնում է Պետրոսյանին։
«2025 թվականին վարչական տուգանք նշանակելու մասին 1455 որոշում է կայացվել։ Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 339 մլն դրամ, որոնցից տարեվերջի դրությամբ շուրջ 270 մլն դրամ է գանձվել։ 2023 և 2024 թթ․ համեմատ այս ցուցանիշն աճել է եռակի և կրկնակի։ Մեր գերնպատակը մեծ գումարների գանձումն ու հավաքագրումը չէ. փորձում ենք վերահսկողության ոլորտում կայուն վիճակ ունենալ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։