Ապահովագրությամբ կփոխհատուցվի յուրաքանչյուր նեղ մասնագետի տարեկան երկու խորհրդատվություն. նախարար – CIVILNET

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի շահառու քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները, ախտորոշումը ստանալուց հետո, կարող են ուղիղ դիմել նեղ մասնագետների հսկողությանը՝ առանց ամեն անգամ թերապևտին կամ ընտանեկան բժշկին այցելելու անհրաժեշտության։ Այս մասին Ազգային ժողովում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով ներդրվող ապահովագրական համակարգի գործառնական մանրամասները։ Նախարարի խոսքով՝ դիսպանսեր հսկողությունը և վարումն իրականացնում է անմիջապես նեղ մասնագետը, սակայն սկզբնական ախտորոշման համար ընտանեկան բժշկին դիմելը մնում է պարտադիր։ Ապահովագրական հիմնադրամը յուրաքանչյուր նեղ մասնագետի համար փոխհատուցում է տարեկան երկու խորհրդատվություն, եթե տվյալ բժշկական կենտրոնն ունի համապատասխան պայմանագիր։ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանի բուժհաստատությունների շուրջ 90%-ն արդեն իսկ համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող կազմակերպություններ։ […]

Leave a Comment