Ֆուտզալի Եվրո-2026․ Քառորդ եզրափակիչի զույգերը

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում անցկացվող ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում ավարտվել է խմբային փուլն ու հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի զույգերը։

B խմբում 7 միավորով առաջին տեղը գրաված Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Խորվաթիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 31-ին Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Խորվաթների արգելքը հաղթահարելու դեպքում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը կմրցի կամ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի, կամ Բելգիայի հավաքականի հետ։

Եվրո-2024, քառորդ եզրափակիչ

Հունվարի 31

Ֆրանսիա – Ուկրաինա՝ 19։00, Ռիգա

Հայաստան – Խորվաթիա, 22։00, Կաունաս

Փետրվարի 1

Պորտուգալիա – Բելգիա՝ 19։00, Լյուբլյանա

Իսպանիա – Իտալիա՝ 22։30, Լյուբլյանա

Leave a Comment