«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին պաշտոնական իրազեկում. օրերս Մայր Տաճարի բակում առերևույթ խուլիգանական վարքագիծ դրսևորած սույնը, ով հանկարծ զբաղեցրել է Թալինի համայնքապետի աթոռը, ոչ միայն կրում է Իրական և Երջանիկ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող լեռնաշղթայի անունը (Տավրոս), այլև հանդգնել է ինչ֊որ խելացնոր միտք տարածել` շեղվելով Լենինյան ուղուց։
     Այդ տխմարը հարևան Թուրքիայի շրջաններից Սասունը հայտարարել է «մըր Էրգիր» (թարգմանաբար`«մեր երկիր»), որը բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում։
     Խնդրում եմ սրան անհապաղ կարգի հրավիրել և ականջին օղ կախել առ այն, որ Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում, իսկ Արևմտյան Հայաստանը դա այլևս իր Թալինի շրջանն է»։

Leave a Comment